Ս. թ. մայիսի 26-ին տեղի է ունեցել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) Խորհրդի նիստ: Նիստին ներկա էին Խորհրդի անդամներ Հայկակ Արշամյանը, Լևոն Բարսեղյանը, Միքայել Հովհաննիսյանը, ինչպես նաև գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, փոխտնօրեն Սոնա Այվազյանը, հաղորդակցության համակարգող Արթուր Ավթանդիլյանը: Նիստը վարում էր Խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանը, քարտուղարությամբ` ԹԻՀԿ անդամ Քրիստինե Մարգարյանի: Օրակարգում հետևյալ հարցերն էին ԹԻՀԿ տարեկան աշխատանքային պլանի հակիրճ ներկայացում, ԹԻՀԿ 2014 թ տարեկան հաշվետվության ներկայացում, 2015 թ. տարեկան բյուջեի քննարկում և հաստատում, ընդհանուր ժողովի հրավիրում, ԹԻ ընդհանուր ժողովին՝ Սոնա Այվազյանին ԹԻՀԿ պաշտոնական ներկայացուցիչ նշանակում, Լևոն Բարսեղյանի` իր աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով խորհրդի անդամակցությունից հրաժարվելու դիմումի քննարկում, այլ հարցեր: