Ազատություն ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությանը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն մայիսի 8-ին դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով: Հայտերն ուսումնասիրելու համար հանձնաժողովն ունի 60 օր ժամանակ, այսինքն այդ գործընթացը պետք է ավարտվի մինչև հուլիսի սկիզբ: Սակագնի վերանայման, այդ թվում՝ ՀԷՑ-ի մեղքով առաջացած վնասների համար սպառողի չվճարելու և այլ հարցերի մասին են խոսել հաղորդաշարի հյուրեր տնտեսագետ Արտակ Մանուկյանը և Քաղաքացիական պայմանագրի խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը։

Արտակ Մանուկյանն անդրադարձել է ՀԷՑ-ի վատ կառավարման փաստարկին: Կամայական ծախսի հիմնավորում պետք է լինի համապատասխանորեն փաստաթղթավորված և շուկայական տիրող իրավիճակից չկտրված:

Տես Ազատություն ռադիոկայանի կայքէջը: