Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի մարմիններին: Բարեփոխումներով առաջին անգամ նախատեսված է ընդդիմության և ՀԿ-ների ներկայացուցիչներ ընդգրկել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում, որը դարձյալ ղեկավարվելու է վարչապետի կողմից: Փորձագետները սակայն թերահավատ են, որ այս ինստիտուտը վերակառուցումից հետո էլ անատամ կմնա համակարգային կոռուպցիայի դեմ պայքարում: ԹԻ կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) դասակարգման աղյուսակում Հայաստանը 37 արժեքով 175 երկրների շարքում կիսում է 94-ից 99-րդ տեղերը: Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի` կոռուպցիայի դեմ պայքարում քանակական և որակական ցուցանիշներով կա լճացում, որևէ փոփոխություն և առաջընթաց չի գրանցվել 2003-ից ի վեր: Նրա կարծիքով կոռուպցիայի համաթիվը ակնհայտորեն վկայում է երկրի մասին, ուր կոռուպցիան լուրջ և համակարգային բնույթի է:

Տես նյութը անգլերենով Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի կայք էջում: