Ազատություն ռադիոկայանը նյութ է հրապարակել, համաձայն որի Երևանցիների հարկերի հաշվին քաղաքապետարանը մոտ 30 միլիոն դրամով Երևանի կոնյակի գործարանից կոնյակներ է գնել։ Ըստ «Հետք» էլեկտրոնային պարբերականի, 9 տեսակի թանկարժեք կոնյակներից բացի քաղաքային իշխանությունը ոչ պակաս թանկարժեք տասը բաժակ է գնել՝ յուրաքանչյուրը 100 հազար դրամով։ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի գնահատմամբ, իշխանությունները կշարունակեն նման ճոխությունները, քանի դեռ որևէ մեկը չի պատժվել չհիմնավորված ծախսերի համար։

Տես Ազատություն ռադիոկայանի կայք էջը: