Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) պատրաստ է հանդես գալ որպես դիտորդ, բայց խորհրդի աշխատանքներին չի մասնակցի։ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը պարզաբանել է, որ մասնակցել չեն պատրաստվում, որովհետև վստահ են՝ արդեն տարիներ շարունակ Հայաստանում չկա կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք․ - «Խնդիրը այստեղ հետևյալն է․ եթե դա խորհրդատվական մարմին է, ուրեմն պետք է առաջին հերթին լինի քաղաքական կամք և կոնսենսուս հասարակության ներսում, որ այդ ամենը լուրջ միջոցառումներ է ենթադրում, և այդ միջոցառումները պետք է լինեն լայնամասշտաբ: Հասարակության տարբեր շերտերը, բոլոր կուսակցությունները ընդգրկող երկխոսություն պետք է լինի, որը ես կասկածում եմ, որ կլինի»:

Թրանսփարենսի ինթերնեշնլի 2014 թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի վերաբերյալ զեկույցում Հայաստանը դասակարգման աղյուսակում 175 պետությունների շարքում 94-րդ տեղում է` Եգիպտոսի, Կոլումբիայի, Գաբոնի ու Լիբերիայի հետ միասին։ «Հայաստանի ցածր միավորը վկայում է, որ այստեղ կոռուպցիան լրջորեն ազդում է երկրի զարգացման վրա», - ասել է Հոկտանյանը։

Նյութն ամբողջությամբ՝ Ազատություն ռադիոկայանի կայք էջում: