«Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը ս.թ. մարտի 20-ին Վանաձորում, իսկ մարտի 25-ին Սևան քաղաքում կազմակերպել և անցկացրել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումներ, որին մասնակցել են մարզային հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ:

Քննարկման հիմնական նպատակն էր ներկայացնել օրենքի նոր նախագծի մշակման գործընթացը և հիմնական դրույթները, հավաքագրել նախագծի վերաբերյալ հնչեցված դիտարկումները և առաջարկությունները:

«Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ կողմից՝ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Բազելի կառավարման ինստիտուտի (Շվեյցարիա) և Շահույթ չհետապնդող իրավունքի եվրոպական կենտրոնի (Հունգարիա) հետ համատեղ: