Ս.թ. մարտի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել ասուլիս, որի ժամանակ դիտորդական կազմակերպությունները ներկայացրել են մարտի 15-ին Հայաստանի համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները: Ասուլիսի բանախոսներից էր նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Լենա Նազարյանը: Դիտորդների խոսքերով՝ ՏԻՄ ընտրություններում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ: «ՏԻՄ ընտրություններին կային սովորական և ավանդական դարձած կուտակումներ տեղամասերում, ուղղորդումներ, կողմնակի անձանց ներկայություն: Մենք արձանագրել ենք բազմաթիվ խախտումներ», - հայտարարել է Լենա Նազարյանը:

Տես Մեդիա կենտրոնի կայք էջը: