Ս.թ. փետրվարի 23-ին ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն վարչապետը, ընդունելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Սյուզան Ֆրիցին, նշել է, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է նոր խորհուրդ, որը գործելու է բաց և թափանցիկ և իր ուշադրության կենտրոնում է պահելու կոռուպցիոն դրսևորումների դեմ քայլերի իրականացման աշխատանքները: Կառավարության ղեկավարը նշել է, որ նոր խորհրդի կազմում ընդգրկվել են նաև քաղաքացիական հասարակության, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ: «Ազատության» հետ զրույցում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Կառավարության հաղորդագրությունը «ոչ կոռեկտ» է համարում՝ մանրամասնելով, որ նոր խորհրդում ընդգրկվելու համար ՀԿ-ները պետք է մրցույթի մասնակցեն, որը դեռ չի անցկացվել։

«Ազատությունը» շարունակելով, նշում է. «Անցկացվելու դեպքում էլ՝ ամենայն հավանակնությամբ չեն մասնակցի, ասում է այս ոլորտում հայտնի «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ղեկավարը: «Դա ունի խորհրդատվական բնույթ, այսինքն, սա ոչ անկախ մարմին է, ոչ էլ հավակնում է ինչ որ շատ լուրջ հարցեր որոշել: Նա պետք է խորհուրդներ տա կառավարությանը», - ասաց Հոկտանյանը:

Թրանսփարենսի ինթերնեշնլ-ից բացի մի շարք այլ հայտնի ՀԿ-ներ էլ են հրաժարվում մասնակցել նոր խորհրդի աշխատանքներին»։

Տես Ազատություն ռադիոկայանի կայքէջը: