Ս.թ. փետրվարի 24-ին «Նյութ» մամուլի ակումբում տեղի է ունեցել Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի մամուլի ասուլիսը: Նրա կարծիքով այսօրվա դրությամբ կոռուպցիայի դեմ լուրջ պայքար չկա, եթե չկա քաղաքական կամք: Փորձ է արվում կոսմետիկ միջոցառումներ ձեռք առնել, օրինակ, էլեկտրոնային կառավարման միջոցով, որպեսզի քաղաքացի-պաշտոնյա հարաբերությունները քիչ լինեն, բայց դա խնդրի շատ թույլ լուծում է: Հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է լինի ածանցյալ մեկ այլ ավելի կարևոր բանից` տնտեսական ճիշտ մոդելի ընտրությունից, արդյունավետ զարգացման վեկտորի սահմանումից: Հակակոռուպցիոն քաղաքականությունն այդ դեպքում նոր միայն կդառնա այդ վեկտորին օգնող գործոն:

Տես Nyut.am
Տես նաև ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքար կամ «Համ գայլերը կուշտ լինեն, համ ոչխարները չտուժեն» aravot.am-ում