Ս.թ. դեկտեմբերի 16-18-ին Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմ (ԺԸԵՊ) կազմակերպությունը ընտրությունները դիտարկող հայաստանյան քաղաքացի դիտորդ խմբի համար կոալիցիայի ստեղծման և ընտրությունների դիտարկման նոր մեթոդների վերաբերյալ դասընթաց է անցկացրել: Դասընթացը կազմակերպվել է Թբիլիսիում ԺԸԵՊ անդամ Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերակցության կողմից: Դասընթացին մասնակցել է 4 կազմակերպությունների՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ), Իրավունքի Եվրոպա միավորման, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ընդհանուր թվով 15 ներկայացուցիչ:

ԹԻՀԿ-ը ներկայացվել է հաղորդակցության համակարգող Արթուր Ավթանդիլյանի, ծրագրի մասնագետ Լենա Նազարյանի, իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի, ծրագրի օգնական Տաթևիկ Բարսեղյանի և ԹԻՀԿ անդամ Սուրեն Սաղաթելյանի կողմից: