Ս.թ. նոյեմբերի 21-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է «Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) -Հայաստան. քաղաքացիական հասարակության համագործակցություն» թեմայով աշխատանքային քննարկմանը, որ կազմակերպել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ: Աշխատանքային խմբերի քննարկումներում արծարծվել են ԲԿԳ պարտավորությունները: Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է դրանցից չորսին, այն է՝ թափանցիկության և հաշվետվողականության ապահովում, հանքարդյունաբերության թափանցիկության ապահովում, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի թափանցիկության ապահովում, պետական գնումների բողոքարկման խորհրդի նիստերի առցանց հեռաձակում:

Մանրամասների համար տես Բաց կառավարման գործընկերություն - Հայաստանի կայքէջը: