Ս.թ. նոյեմբերի 14-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և փորձագետ Խաչիկ Հարությունյանը ՀՀ արդարադատության նախարարությունում մասնակցել են Հայաստանի 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի և գործողությունների ծրագրի աշխատանքային քննարկմանը: Հ ակակոռուպցիոն ռազմավարությունն ուղղված է չորս առավել խոցելի ոլորտներին` առողջապահությանը, կրթությանը, պետական եկամուտների հավաքագրմանն ու ոստիկանության՝ քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:

Մանրամասները՝ ՀՀ արդարադատության նախարարության կայքում