Ս.թ. նոյեմբերի 7-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) բողոքը:

Հիշեցնենք, որ «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքի քանդման փաստով ԹԻՀԿ-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժինը մերժել է քրեական գործի հարուցումը, իսկ Երևան քաղաքի դատախազությունը հաստատել էր այդ որոշման օրինականությունը: ԹԻՀԿ-ը բողոք էր ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի և Երևան քաղաքի դատախազության որոշումները, սակայն դատարանը 2014 թ. հոկտեմբերի 3-ի որոշմամբ բողոքը թողել էր առանց քննության: