Ս.թ. հոկտեմբերի 19-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Իրավունքի Եվրոպա միավորում, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ), ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Քաղաքացիական երիտասարդական կենտրոններ և «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ ներկայացուցիչները համայնքի ղեկավարի ընտրությունների դիտորդություն են իրականացրել ՀՀ 5՝ Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք և Շիրակ մարզերի 10 համայնքների 14 տեղամասերում: Նախաձեռնության շուրջ 44 դիտորդներն ու լրագրողները ընդհանուր թվով արձանագրվել են 19 ահազանգ: Դրանք տեղ են գտել ԹԻՀԿ կայքում բացված ահազանգերի շտեմարանում, որոնց հիման վրա կազմվել և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացվել 15 դիմում: