Ս.թ. հոկտեմբերի 17-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փոխտնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը եւ ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով խորհրդարանական լսումներին: Նա ներկայացրել է Հայաստանի պաշտպանության հաստատություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատում ԹԻՀԿ ուսումնասիրությունը, որն առնչվում է բյուջեի վերահսկողության գործընթացում խորհրդարանի դերի բարձրացմանը, գնումների գործընթացում վերահսկման մեխանիզմների ավելացմանը, ռազմական բյուջեի և հետախուզական ծախսերի հրապարակայնությանը:

Տես Խորհրդարանական լսումների մասին ՀՀ ԱԺ կայքէջում: