Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ս.թ. սեպտեմբերի 26-ին հետաձգվել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) ՀԿ-ի բողոքի քննությունը՝ ընդդեմ դատախազության որոշման: Դատախազը չէր ներկայացել, իսկ հայցվոր կողմից դատարանը լրացուցիչ փաստաթղթեր է պահանջել: Դատական նիստից հետո ԹԻՀԿ փոխտնօրեն Սոնա Այվազյանը Aravot.am-ին ասել է, որ Աֆրիկյանների տան հետ կատարվածը ճարտարապետական ժառանգության մասին եվրոպական կոնվենցիայի դրույթների խախտում է. «Կոնվենցիայի շրջանակներում իրավունք չունեին հուշարձան տեղափոխել, բացառությամբ այնպիսի դեպքերի, երբ հուշարձանի պահպանությունն է հարկադրում տեղափոխել, մինչդեռ Աֆրիկյանների տան դեպքում նման հարկադրանք չի եղել: Բայց կառավարությունը որոշում ուներ, որ տեղափոխվի, ու չնայած որոշումն ընդունվել էր 2006 թ., գործընթացը սկսվեց այս տարի»:

Տես «Առավոտ»-ի կայք էջը: