Ս.թ. սեպտեմբերի 25-ին դատախազը նոր մեղադրանքներ է առաջադրել Սոցիալական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին ու նրա 3 ենթականերին՝ պնդելով, թե նրանք ստեղծել ու ղեկավարել են կազմակերպված խումբ՝ բյուջեից շուրջ 300 միլիոն դրամ յուրացնելու համար։ Իրավապաշտպանները նկատում են, որ իշխող Հանրապետական կուսակցության նախկին ղեկավար անդամ Խաչիկյանի դեմ քրեական գործի հետևում բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաներ կան, որոնց անունները Խաչիկյանն առայժմ չի հրապարակում։ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն «Ազատության» հետ զրույցում ասել է՝ քանի դեռ Խաչիկյանը չի ասել իր վերջին խոսքն ու անուններ չի հնչեցրել, կարելի է ընդամենը ենթադրել, որ այս գործը լրիվ չի բացահայտվել:

Կենսաթոշակների յուրացման գործով Խաչիկյանը կալանավորվել է 2 տարի առաջ. նրան առաջադրվել էր պաշտոնեական կեղծիք, խարդախություն ու յուրացում կատրելու մեղադրանք: