Ս. թ. սեպտեմբերի 22-ին Լրատվական ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրն էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Նա անդրադարձել է կոռուպցիային, դրա տեսակներին ու տարածվածությանն աշխարհում և հանրային ու մասնավոր հատվածներում, աղքատության հետ դրա փոխկապակցվածությանը, Հայաստանի՝ որպես երկրորդ աշխարհի երկրի՝ խորհրդային ժամանակներին բնորոշ (կաշառակերություն, Խ.Ծ.Բ.) և հետխորհրդային շրջանի դրսևորումներին, ինչպիսիք են պետության զավթումը, տնտեսության մոնոպոլացումը, քաղաքական ու տնտեսական վերնախավերի սերտաճումը և այլն, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին ու ուղիներին:

Բեռնել հաղորդումը: