2014 թ. սեպտեմբերի 19-ին Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի կողմից Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին (ԹԻՀԿ) շնորհվել է վկայական առ այն, որ ԹԻՀԿ-ն հաջողությամբ ավարտել է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հավաստագրման գործընթացը և իր գործունեությամբ և ընթացակարգերով համապատասխանում է վերջինիս ծրագրային, ադմինիստրատիվ և գլխավոր կապալառուին ներկայացվող պահանջներին:

Երկարատև ինստիտուցիոնալ հզորացման գործընթացի արդյունքում ԹԻՀԿ-ը լիակատար հավաստագրվել է` անցնելով 6 ոլորտների գնահատում.

  1. կառավարում և ռազմավարական պլանավորում
  2. ֆինանսական կայունություն
  3. արտաքին հարաբերություններ/հաղորդակցություն
  4. ծառայությունների զարգացում, կառավարում և որակի վերահսկողություն
  5. մարդկային և նյութական ռեսուրսներ
  6. հաշվապահություն, դրամաշնորհների և ֆինանսական կառավարում: