Ս.թ. ապրիլի 29-ին «Բաց կառավարության գործընկերության» (ԲԿԳ) նախաձեռնության ՀՀ (2014-2016 թթ.) երկրորդ գործողությունների ծրագրի մշակման շրջանակներում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից ներկայացված առաջարկությունները, այլ ՀԿ-ների առաջարկությունների հետ միասին, ներառվելով մեկ փաթեթում, ներկայացվել են ՀՀ կառավարությանը: ԲԿԳ աշխատանքային խմբի հուլիսի 15-ի նիստում հաստատված 2014-2016 թթ. Հայաստանի Հայաստանի գործողությունների ծրագրի նախագծում ներառվել են այդ առաջարկություններից 3-ը: Հուլիսի 31-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, N 32 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել «ԲԿԳ» նախաձեռնության շրջանակներում ՀՀ (2014-2016 թթ.) երկրորդ գործողությունների ծրագրին:

ԹԻՀԿ կողմից ներկայացվել են առաջարկություններ հանքարդյունաբերության թափանցիկության ապահովման, պետական գնումների բողոքարկման խորհրդի նիստերի առցանց հեռարձակման և պետական կառավարման մարմինների օրինաստեղծ գործողության մասին հանրության իրազեկման վերաբերյալ: Վերջին առաջարկությունը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ներկայացված փաթեթից է:

Տես կառավարության ինտերնետային կայքը: