Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2009-2013 թթ. կառավարության գնած ավտոմեքենաների կեսից ավելին ձեռք է բերվել «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից, որը մամուլի հրապարակումների համաձայն պատկանում է ՀՀ երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանին: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ուսումնասիրել է 2011-13 թթ. ընթացքում ՀՀ պետական մարմինների կողմից իրականացված գնումները: ԹԻՀԿ գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում ասել է, որ չնայած ՀՀ օրենսդրությունը պահանջում է պետական գնումների դեպքում նախապատվությունը տալ բաց ընթացակարգին, երբ մրցույթ է ու կան մի քանի առաջարկներ, սակայն նշված ժամանակահատվածում տարեկան շուրջ 16 հազար գնումների մոտ 2/3-ը արվել է մեկ անձից:

2011-ից ի վեր պետական գնումների համար տարեկան ծախսվում է մոտ 130 միլիարդ դրամ: Միջազգային ընթացակարգերով մեկ անձից գնումները ռիսկային են իրենց էությամբ: Հաճախ տեխնիկական բնութագրիչները հարմարացվում են, օրինակ որ Sոյոտայից բացի ուրիշ մակնիշի մեքենա չի ընկնում ձեռք բերվող կամ ենթադրվող ապրանքի մեջ: