Ս.թ. փետրվարի 28-ին «Քաղաքացի դիտորդ նախաձեռնության» անդամ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է «Սփյուռքը և ընտրությունները Հայաստանում» ֆորումին, որը կազմակերպվել է «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամի և Մոսկվայի հայ երիտարդների ասոցիացիայի կողմից:

Ֆորումի ընթացքում բանախոսել են նաև «Վերադարձ Հայաստան» հիմնադրամից Վարդան Մարաշլյանը և Ավետիկ Չալաբյանը: Ֆորումը վարել է Արեգ Գալստյանը: Ներկայացվել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, խորհրդարանական ընտրությունների առանձնահատկություններն ու ընտրություններին որպես անկախ դիտորդ սփյուռքի ներգրավվածության և մասնակցության հնարավորությունները:

Տես Ֆորումի վերաբերյալ տեղեկատվությունը Repat Armenia-ի էջում