Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրած «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» երկրորդ մրցույթի արդյունքում, դեկտեմբերի 5-ին դրամաշնորհ են ստացել Հայաստանում գործող հինգ ՀԿ-ներ ստորև ներկայացված առաջարկների համար:

«Գործընկերություն և ուսուցում” ՀԿ (Գորիս)՝ Սյունիքի մարզի հանրակրթության թափանցիկության ու հաշվետվողականության բարելավում։

«ԱՐԱԶԱ» բարեգործական ՀԿ (Երևան)՝ Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու մարզերում զբաղվածության պետական ակտիվ ծրագրերի մասնակցային մոնիտորինգ։

Մանկական զարգացման հիմնադրամը (Երևան)՝ Արմավիրի ու Կոտայքի մարզերում, ինչպես նաև Երևանում նախակրթական հիմնարկներում մասնակցային գործընթացի բարելավում։

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ” ՀԿ-ն (Մարտունի)` Գեղարքունիքի մարզում երեխաների հավասար կրթական իրավունքների ապահովման նպատակով hամայնքային մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականություն։

«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ն (Աբովյան)՝ Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի քաղաքային համայնքների համատիրությունների գործունեության մասնակցային մոնիտորինգի և հաշվետվողականության ու թափանցիկ գործառության խթանում։

Տես նաև «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագրի նախորդ մրցույթի շնորհառուների վերաբերյալ տեղեկատվությունը