Երևան, 09-ը դեկտեմբերի, 2016թ․ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը կազմակերպել է «Պահանջատեր քաղաքացին ընդդեմ կոռուպցիայի. կոռուպցիայի դեմ պայքարում ԹԻՀԿ և գործընկեր կազմակերպությունների գործունեությունը 2016թ.» խորագրով կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որը տեղի ունեցավ ս․թ․ դեկտեմբերի 9-ին, Թուֆենկյան «Ավանդական Երևան» հյուրանոցի «Խարբերդ» սրահում: Բացման խոսքով հանդես են եկել ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Ամիաս Մուրզը:

Միջոցառման ընթացքում Ամալյա Կոստանյանի անվան ամենամյա մրցանակը հանձնվել է լրագրող Թեհմինե Ենոքյանին, խոսվել է ՀՀ հակակոռուպցիոն պարտավորությունների մասին, ինչպես նաև ներկայացվել է կոռուպցիայի դեմ պայքարում ԹԻՀԿ 2016թ. գործունեությունը։ ԹԻՀԿ ներկայացուցիչներն ու գործընկեր կազմակերպությունները ներկայացրել են տարվա ընթացքում ՀՀ սոցիալ-տնտեսական տարբեր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի ու հակակոռուպցիոն հետաքննական լրագրության բացահայտումները, ինչպես նաև՝ կոռուպցիայի դեմ պայքարում հանրային ներգրավվածության արդյունքները։

Մասնավորապես, ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հանդես է եկել կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հայտարարությամբ` տալով ԹԻՀԿ 2016թ. գնահատականը, իսկ ՀՀ հակակոռուպցիոն պարտավորությունները ներկայացրել է ԹԻՀԿ փորձագետ Խաչիկ Հարությունյանը:

Միջոցառմանը ներկա էին պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա դիվանագիտական կառույցների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների շուրջ 80 ներկայացուցիչներ:

Տես լուսաբանումը հետևյալ լրատվամիջոցներով`
A1Plus, Նախագահի աշխատակազմը ամենակոռումպացվածներից է. ԹԻ
A1Plus, Հայաստանը կոռուպցիայի հարցում հանձնառությունների կեսը չի կատարել. ԵՄ դեսպան (տեսանյութ)
1in.am. Կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարը անարդյունավետ է գնահատվել. ԹԻՀԿ
1in.am. Մի վաճառեք ձեր ապագան 10 հազար դրամով․ Պյոտր Սվիտալսկի
Azatutyun.am. ԵՄ դեսպան․ Քվեն գումարի հետ փոխանակելը երկրի ապագան կերտելու ճանապարհ չէ
Lragir.am. Այսօր Lragir.am կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանն արժանացել է ԹԻՀԿ Ամալյա Կոստանյանի անվան մրցանակին
Aravot.am. «Ձեր ապագան 10 հազար դրամ չարժե». Պյոտր Սվիտալսկի