«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի շաբաթը» հաղորդումն անդրադարձել է գնումների բողոքարկման նիստերի առցանց հեռարձակմանը: Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության ՀՀ երկրորդ գործողությունների ծրագրով նախատեսված պետական գնումների բողոքարկման նիստերի առցանց հեռարձակման կարգը գործում է 2015թ. հունիսից: Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանի` բողոքարկման խորհրդի նիստերի առցանց հեռարձակման շնորհիվ կարելի է վերլուծելու միջոցով հասկանալ, թե կան արդյոք կոռուպցիոն ռիսկեր, որքանով են պետական և հանրային հիմնարկություննների գնման մասնագետները պրոֆեսիոնալ և շատ այլ հարցեր: Նման կարգը կարող է պատկան մարմինների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների համար ուսումնասիրման հարուստ նյութ լինել: