a1plus.am. Պաշտպանության նախարարությունը նախորդ տարվա ընթացքում մեկ անձից ամենից շատ գնումներ կատարած կառույցների ցանկում է։ Ուսումնասիրելով հանրային մարմինների ու կազմակերպությունների կողմից իրականացրած գնումները, այսպիսի եզրակացության է եկել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը։ Մոնիթորինգն իրականացվել է նախորդ մեկ տարվա ընթացքում։ ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշել է.«Եթե ունենք բավականին բարձր աստիճանի մոնոպոլիզացիա, այդպիսի պայմաններում դժվար է ակնկալել, որ գնումների համակարգում մեկ անձից գնումն ավելի քիչ կլինի։ Դա հայելին է նաև մեր ընդհանուր տնտեսական համակարգի, և մենաշնորհների գերիշխանության»։