Azatutyun.am. Պետական բյուջեի մոտ 30 տոկոսը ծախսվում է գնումների վրա, իսկ այդ գնումների 70 տոկոսն իրականացվում են մեկ անձից, առանց բաց մրցույթի, փաստում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը իր՝ ս.թ. սեպտեմբերի 27-ի ներկայացրած գնումների մասին զեկույցում։ Ըստ զեկույցի, օրինակ, Հայաստանի ֆինանսների նախարարությունը վերակառուցման աշխատանքները պատվիրում է գրեթե միշտ նույն ընկերությանը՝ «Սահակյանշին» ՓԲԸ-ին, Քննչական կոմիտեն՝ «Ագաթ 777» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը Աղվան Կարապետյանն է, ով նաև Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի ղեկավարած «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության անդամ է։

Տես Azatutyun.am-ի ռեպորտաժը: