Առաջին լրատվականի հետ զրույցում Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշում է, որ եթե խորհրդարանական հանրապետություն ենք դառնում, Ազգային ժողովի դերը՝ որպես ինստիտուտի, պետք է դառնա առանցքային: ԱԺ-ն պետք է այս հարցը քննարկեր՝ անկախ նրանից, թե ինչ կարծիք ունի քաղաքական մեծամասնությունը: Մինչդեռ ԱԺ ղեկավարությունը կարծես կաթվածահար վիճակում է և հարցը անարձագանք է թողնում: Իրականում չունենք իշխանության ճյուղերի բաժանման դասական համակարգ. ունենք ոչ թե իշխանության երեք առանձին ճյուղեր, այլ մի ճյուղ, որից կախված են մյուսները:

«Սասնա ծռեր» խումբը ապստամբում է մի երկրում, որի հասարակությունը որպես բողոքի ձև նախընտրում է արտագաղթը: «Համակարգային փոփոխությունները վաղուց են հասունացել. սա է լուծումը», - եզրակացնում է Հոկտանյանը: