Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փոխտնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել է ս.թ. հունիսի 24-25-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցած «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» թեմայով գիտաժողովին և բանախոսել է «Կոռուպցիան որպես անվտանգության սպառնալիք» թեմայով «Խաղաղության հաստատման և անվտանգության ապահովման քաղաքականություն» նիստին: Կոնֆերանսը կազմակերպվել է Սթոնհիլ քոլեջի (ԱՄՆ, Մասաչուսեթս), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (Հայաստան) և Եվրասիա միջազգային համալսարանի ջանքերով:

Միջազգային գիտաժողովի նպատակն է կատարել հակասական և գրեթե անհամատեղելի միտումների վերաբերյալ վերլուծություններ ու բացահայտումներ, ստեղծել երկխոսություն քաղաքական նույն խնդիրը միավորող երկրների միջև: Գիտաժողովը նախատեսված է անցակցնել ամեն տարի, քննարկման հարթակ ընտրելով Եվրասիա միջազգային համալսարանը, այն ծառայեցնելով որպես ուսանողների համար մենթորական պլատֆորմ:

Տես Համաշխարհային անվտանգության հարցերի շուրջ միջազգային գիտաժողովի հայտարարությունը: