Ս.թ. հունիսի 24-ին ԷՕՆ ակումբում տեղի է ունեցած «Բնական լանդշաֆտները և ես» խորագրով բաց քննարկումը, որի ընթացքում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փոխտնօրեն Սոնա Այվազյանը ներկայացրել է ԹԻՀԿ պատրաստած՝ Երևանի կանաչ տարածքների շտեմարանը: «Բնական լանդշաֆտները և ես» քննարկման նպատակն է միավորել քաղաքաշինության, բնապահպանության, ճարտարապետության ոլորտի մասնագետներին՝ միասին բացահայտելու, թե ինչ ծրագրեր են իրականացվում բնական միջավայրերի զարգացման համար, որոնք են հեռանկարները և որն է յուրաքանչյուրի դերակարությունն ու պատասխանատվությունը այդ միջավայրերի պահպանման և բարելավման գործընթացում:

Քննարկվել են մոտակա տարիների հնարավոր զարգացումները, Երևանում և մարզերում իրականացվող ծրագրերը, պետական տեսլականը, մասնագետների և հանրության ներգրավվածության հնարավորությունները բնական միջավայրերի պլանավորման գործընթացում: