Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Կրթության և գիտության նախարարին հղած նամակ է հրապարակել, որում ընդգծել է, որ խոսքը ոչ թե ավարտական խնջույքների, այլ «տնօրենին տալու» և քննական առարկաները նույն դպրոցի ուսուցիչների մոտ պարապելու մասին է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԹԻՀԿ հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանի փոխանցմամբ, ահազանգողները եղել են Երևանի թիվ 14, 51, 82 և 174 հիմնական ու թիվ 29 ավագ դպրոցների ծնողները՝ բոլորն անանուն:

Դիանա Տեր-Ստեփանյանի խոսքով, եթե նախարարությունը կարողանա ապացուցել բողոքի փաստերը, սա կարող է դիտարկվել որպես ապօրինի վարձատրություն, ինչը քրեորեն պատժելի արարք է: Նա հիշեցրել է, որ կաշառքն ու կոռուպցիան միայն առձեռն գումար տալը չէ․ - «Դասղեկի, տնօրենի կողմից բարեհաճ վերաբերմունք ստանալը, երեխաներին ինչ-ինչ նվերներ առնել պարտադրելը ևս կոռուպցիա է: Կոռուպցիա է այն, որ մարդիկ վախենում են դրա մասին խոսել»:

Տես «Ազատություն» ռադիոկայանի նյութը: