Իրավաբան.net–ի Իրավական շաբաթ #82 թողարկումը անդրադարձել է պաշտոնյանների հայտարագրերին և տույժերին: Հանրային ծառայության մասին օրենքով հանրային ծառայողները պարտավորված են ամեն տարի հայտարարագիր ներկայացնել իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագծում սանկցիաներ են սահմանվել օրենքը չհարգելու և հայտարարագրերը պատշաճ կերպով չներկայացնելու դեպքում: Քիչ չեն դեպքերը, երբ հայտարարագրեըը թերի են լրացվում, ներկայացվում են ուշացումով կամ առհասարակ չեն ներկայացվում: Սակայն լիազոր մարմինը՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը չունի լուրջ իրավական լծակներ այս անձանց վարքագծի վրա ազդելու համար: Այդ հարցերի շուրջ Իրավաբան.net –ը զրուցել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի հետ:

Տես հարցազրույցը Իրավաբան.net-ում: