Թրանսփարենսի ինթերնեշնլ գլոբալ շարժման քարտուղարությունը նախաձեռնել է նոր մրցույթ` «Դիմակազերծեք կոռումպացվածներին» քարոզարշավի շրջանակում: Մրցույթի նպատակն է բացահայտել խոշոր կոռուպցիայի դեպքերը: Մրցույթը բաղկացած է 3 փուլից:

Առաջին ` առաջադրման փուլում (8 հոկտեմբեր – 30 նոյեմբեր) անհրաժեշտ է ուղարկել մինչև 400 բառ ծավալով տեղեկատվություն և լուսանկար` ձեզ հայտնի խոշոր կոռուպցիայի դեպքի մասին: Տեղեկատվությունն անհրաժեշտ է վերբեռնել մրցույթի կայքի համապատասխան հատվածում: Նախքան վերբեռնելն անհրաժեշտ է տեղյակ պահել և նախապես համաձայնեցնել Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ: Դեկտեմբերի 9-ին մրցույթի կայքում կհրապարակվի առաջին փուլն անցած դիմումների սեղմացուցակը /short-list/:

Երկրորդ` քվեարկության փուլում (9 դեկտեմբեր 2015 – 10 փետրվար 2016) հանրային բաց օնլայն քվեարկության կդրվեն առաջին փուլն անցած դիմումները:

Վերջին` արդյունքների որոշման փուլում (10 փետրվարի 2016) քվեարկության տվյալների հիման վրա կներկայացվեն երկու` ամենաշատ ձայն հավաքած դիմումները:

Ձեռք են առնված բոլոր միջոցառումները` կայքում ներբեռնված տվյալների անվտանգությունն ու անձեռնմխելիությունն ապահովելու համար: