2000 թ. Ամալյա Կոստանյանի գլխավորությամբ հիմնադրվել է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» ՀԿ-ն արևմուտքում կրթություն ստացած մի խումբ խանդավառ շրջանավարտների նախաձեռնությամբ, որոնք ցանկանում էին իրենց ավանդն ունենալ Հայաստանի բարեփոխումների գործում: 2001թ. հոկտեմբերին այն հավատարմագրվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն շարժման կողմից՝ որպես շարժման պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում, իսկ 2008 թ. փետրվարից վերանվանվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի: 15 տարի անց՝ 2015 թ. հոկտեմբերի 8-ին «Թուֆենկյան պատմական Երևան» հյուրանոցի սրահում նշվել է կազմակերպության 15-ամյակը՝ անդրառնալով ԹԻՀԿ անցած ուղուն սկզբնավորումից առ այսօր և զարգացման ուղենիշներին:

Բացման խոսքով հանդես է եկել ԹԻՀԿ խորհրդի անդամ Միքայել Հովհաննիսյանը, ով վարում էր միջոցառումը: ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է կազմակերպության 15 տարվա անցած ուղուն և նվաճումներին՝ կենտրոնանալով զարգացման հիմնական ուղղությունների վրա, իսկ ԹԻՀԿ տեսլականն առաջիկա տարիներին ներկայացրել է ԹԻՀԿ խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանը:

Միջոցառմանը ներկա էին ԹԻՀԿ անդամներ, նախկին աշխատակիցներ, գործընկերներ, միջազգային կազմակերպությունների ու պետական կառույցների ներկայացուցիչներ: ԹԻՀԿ-ին շնորհավորեցին Թրանսփարենսի Ինթերնեշնլ գլոբալ շարժման փոխնախագահ Ելենա Պանֆիլովան՝ տեսաուղերձով, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արմեն Խուդավերդյանը և ակտիվիստ, տարբեր քաղաքացիականնախաձեռնությունների անդամ Աննա Շահնազարյանը:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցավ Ամալյա Կոստանյանի անվան 2014թ. մրցանակի հանձնման արարողությունը:

Տես միջոցառման լուսանկարները կազմակերպության ֆեյսբուքյան էջում: