Ըստ Եվրասիանեթի՝ Հայաստանի որոշ տնտեսական փորձագետների անհանգստացնում է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը մեծ արտաքին պարտքեր է կուտակում՝ առանց միջոցներ ունենալու դրանք վերադարձնել: Ինչպես և Հունաստանում՝ արտաքին պարտքը ավելի արագ տեմպերով է աճում Հայաստանում քան տնտեսական աճը: ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ ՀՀ արտաքին պարտքը, որ գերազանցում է Հայաստանի պետական բյուջեն 1.6 միլիարդով, ենթադրաբար պետք է օգներ, որ երկիրն ընթանար կայուն զարգացման ուղով, սակայն առայժմ շոշափելի արդյունքներ չկան՝ կարծում է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Արտակ Մանուկյանի կարծիքով՝ գումարը, որ պարտք է վերցվել, բոլորովին չի խթանել երկրի տնտեսություն զարգացմանը, չի բարելավել տնտեսական խոստումնալի հատվածը, չի դիվերսիֆիկացրել տնտեսությունը՝ կայուն եկամտի բացակայության պայմաններում: Վերջերս ավելի շատ մոլեր ու կազինոներ են բացվել, քան գործարաններ: