Հայտարարվում է մոնիտորինգի փորձագետի մրցույթ: Փորձագետը պետք նախապատրաստի և ներկայացնի վեբինար Արևելյան գործընկերության հինգ երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար: Վեբինարը տեղի կունենա 2015թ. սեպտեմբերի առաջին կեսին որպես PASOS-ի ղեկավարությամբ իրականացվող Partners in Empowerment (Հզորացման գործընկերներ) ծրագրի մաս:

Ծրագրի գործընկերներն են.
PASOS-ը (Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության)
Գործընկերություն հանուն թափանցիկության հիմնադրամը
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (Հայաստան)
Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնը (Ադրբեջան)
Ժողովրդավարական Բելառուս գրասենյակը (Բելառուս)
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Մոլդովան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ուկրաինան

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2015թ. օգոստոսի 27-ը: Խնդրում ենք մինչև ս.թ. օգոստոսի 27-ի եվրոպական ժամանակով կեսգիշերը (հայաստանյան ժամանակով օգոստոսի 28-ի առավոտյան ժամի 2-ը) ուղարկել հարակից նամակ` նշելով համապատասխան փորձը, ինքնակենսագրություն (CV), վեբինարի կառուցվածքի հարցում մոտեցման ընդհանուր սկզբունքների և դիմորդի կողմից հայցվող վարձատրության չափի մասին տեղեկատվություն PASOS-ի գործադիր տնօրենին [email protected] հասցեով:

Ծրագրի մասին. Հզորացման գործընկերները Եվրամիության Հարևանության քաղաքացիական հասարակության միջոցի (Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի) տարածաշրջանային գործողությունների կողմից ֆինանսավորվող եռամյա ծրագիր է: Ծրագրի նպատակն է օգնել ՔՀԿ-երին` ներգրավելու քաղաքացիներին հանրային գնումների ոլորտում կառավարման բարելավմանը, թափանցիկության ընդլայնմանը և կոռուպցիան նվազեցնելուն ուղղված գործողությունների մեջ: Ծրագրի առաջատար գործընկերն է PASOS-ը (Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության), որը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Միջին Ասիայում ենթադրամաշնորհների տրամադրման, կարողությունների զարգացման և միջազգային ծրագրերի կառավարման մեծ փորձ ունեցող անկախ հետազոտական կենտրոնների (think-tank) ցանց է: Համաձայն դրամաշնորհային սխեմայի, PASOS-ը սերտորեն կհամագործակցի ծրագրում ներգրավված երկրներում իր ծրագրային գործընկերների և զարգացման ոլորտում մեծ փորձ ունեցող փորձագետների խումբ հանդիսացող Գործընկերություն հանուն թափանցիկության հիմնադրամի հետ` տրամադրելով խորհրդատվություն և փոքր դրամաշնորհներ տարբեր երկրների ՔՀԿ-երին:

Վեբինարի նպատակները.
Վեբինարի նպատակն է օգնել 10-20 ՔՀԿ-երի վերլուծաբաններին (վերլուծաբանների հավանական թիվը լինելու է 10-ից 20 հոգի) ավելի խորը հասկանալու հանրային գնումների գործընթացները և ներկայացնել նրանց պետական (ազգային), մարզային և համայնքային մակարդակներում հանրային գնումների մոնիտորինգի առավել արդյունավետ մոտեցումները և մեթոդաբանությունները, ներառյալ բյուջեի թափանցիկության և արդյունքների մոնիտորինգը: Այս ՔՀԿ վերլուծաբանները կաշխատեն կամ կպլանավորեն աշխատելու գնումների մոնիտորինգի կամ հանրային քաղաքականությունների կիրարկման/արդյունքների գնահատման ուղղություններով:

Վեբինարը պետք է ներկայացնի առնվազն մի շարք ոլորտներում կիրառվող մեթոդաբանությունները և մոտեցումները (դրանց մի մասը կարող է սահմանափակվել միայն համապատասխան հղումներ և ամփոփ տեղեկություններ ներկայացնելով, այն դեպում երբ տվյալ տարածաշրջանին առավել համապատասխանող ոլորտները պետք է ավելի մանրամասն բացատրվեն` հենվելով կոնկրետ դեպքերի վերլուծությունների վրա).

  • Գնումների մոնիտորինգի և բյուջեի թափանցիկության միջազգային առաջատար կիրառական մասնավորապես քաղաքացիական հասարակության վերահսկողության կիրառմամբ, մոտեցումների, ներկայացում,
  • Հանրային գնումերի կանոնակարգերի մոնիտորինգի համար անհրաժեշտ հմտություններ/գիտելիքներ, ներառյալ աուդիտ,
  • Գնումների իրականացման և արդյունքների մոնիտորինգի համար անհրաժեշտ բազմաբնույթ և բարդ տվյալների բազաների վերլուծության մեթոդներ,
  • Հանրային քաղաքականության և գնումների փուլերի վերաբերյալ գիտելիքներ,
  • Պետական պաշտոնյաներին հանրային քաղաքականության, ինստիտուցիոնալ և օրենսդրական, ներառյալ բյուջետային և գնումների կանոնակարգերի, բարեփոխումներում ներգրավելու ռազմավարություններ:

Վեբինարը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 14-18-ի շաբաթվա մեջ առնվազն 2 ժամ տևողությամբ և ունկնդիրներին պետք է տրամադրվեն համապատասխան նյութեր:

Փորձագետին ներկայացվող պահանջները

Դինամիկ և ինտերակտիվ սեմինարներ և/կամ վեբինարներ անցկացնելու փորձն ունի առանձնակի նշանակություն (անգլերեն լեզվով ներկայացումներ անելու հմտություններն էական են, ռուսերեն լեզվով ներկայացնելու հմտությունների տիրապետումը առավելություն է).

Փորձագետը պետք է ունենա հանրային գնումների, բյուջետային թափանցիկության մեխանիզմների և կառավարությունների կողմից միջազգային ֆինանսական աջակցության արդյունավետ օգտագործման մոնիտորինգի մեթոդաբանությունների մշակման և տեղայնացման փորձ և’ բյուջեի կատարողականի ու բյուջետային ծախսերի վերլուծության, և’ դրանց համապատասխան հանրային քաղաքականությունների արդյունքների առումով:

Փորձագետը պետք է ունենա հանրային գնումների և գնումների մոնիտորինգի ոլորտներում ՔՀԿ-երի, անկախ կամ պետական վերահսկիչ մարմինների, միջազգային ֆինանսական հաստատությունների կամ դոնորների, ինչպիսին է, օրինակ, Եվրամիությունը, հետ աշխատելու (որպես ուսուցումներ (թրեյնինգներ) անցկացնող, մենթոր կամ փորձագետ խորհրդատու) հարուստ փորձ:

Փորձագետը պետք է ունենա պետական քաղաքականությունների կիրարկման և ազդեցության մոնիտորինգի փորձ` աշխատելով ՔՀԿ-երում, անկախ վերահսկիչ կազմակերպություններում կամ լինելով ՔՀԿ-երին խորհրդատվություն մատուցող փորձագետ: Նա պետք է ունենա հանրային հաշվետվողականության բարելավման գործում տեղական ակտիվիստների ներգրավվածության և հանրային իրազեկման մասշտաբների և պոտենցիալի` իր նախորդ գործունեությամբ ապացուցված իմացություն:

Առավելություն կտրվի նրանց, ովքեր ունեն Արևելյան գործընկերության երկրներում աշխատելու փորձն: Բացի այդ նախապատվությունը կտրվի նրանց, ովքեր ունեն ծրագրում ներգրավված գործընկերության հինգ երկրների միջև հանրային գնումների ընթացակարգերում առկա կենտրոնական (ազգային), տարածքային (մարզային) և տեղական մակարդակներում տարբերությունների ըմբռնում և իմացություն (օրինակ, բյուջետային բաշխումների հարցերում որոշումների ընդունում կամ հանրությանը մատչելի տվյալների առկայություն):

Վարձատրությունը

Սույն աշխատանքի համար դիմող փորձագետները պետք է հստակեցնեն իրենց կողմից պահաջվող վարձատրության չափը 300-ից 900 եվրոյի սահմաններում: Ավելի բարձր վարձատրություն կարող են ակնկալել այն դիմորդները, որոնք ընդունակ կլինեն անցկացնել վեբինարը սկզբում անգլերեն լեզվով, որից հետո առանձին` ռուսերեն լեզվով: Հնարավոր է նաև, որ որոշում ընդունվի վարձել մեկից ավելի փորձագետների վեբինար անցկացնելու համար, որի դեպքում յուրաքանչյուր փորձագետ վեբինար կանցկացնի մեկ լեզվով: Ընդունվում են նաև դիմումներ երկու փորձագետներից կազմված թիմերից:

Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ վեբինարին կարող են հետևել ծրագրի շրջանակներում հետագա աշխատանքները, այն է դրամաշնորհառուներին իրենց մոնիտորինգային ծրագրերի իրականացման փուլում ուսուցանելը (mentoring) կամ այս ոլորտում նրանց կազմակերպական կարողություններն ուժեղացնելը: Հետագա այդպիսի աշխատանքի ստացումը հնարավոր կլինի ապագա համապատասխան մրցույթի միջոցով:

Այս հայտարարությունը կարելի ներբեռնել Download call here. հղումից: