Ս.թ. հուլիսի 28-ին տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որին հրավիրված էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Ի թիվս այլ հարցերի, ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը, բաղկացած հետևյալ գլուխներից՝

  1. ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականություն
  2. կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական միջոցների սահմանում
  3. հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման ոլորտներ
  4. ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի մոնիթորինգի և գնահատման ցուցանիշների համակարգ:

Քննարկվել են մի շարք խնդիրներ, ներառյալ՝ իրավաբանական անձանց քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը, հայտարարագիր չներկայացնելու համար պատասխանատվության միջոցների սահմանման հարցը և այլն: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի ավարտին ազդարարվել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ անդամակցելու Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI):

Նիստից ավարտից հետո լրագրողները դիմել են Վարուժան Հոկտանյանին՝ խնդրելով պատասխանել իրենց հուզող հարցերին:

Տես ԳԱԼԱ, Ազատություն ռադիոկայան, Առավոտ, 1in.am, Արարատ