«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն

Մարտի 15, 2015

Արագածոտն, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, Տավուշ, Շիրակ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

Վերջին հաղորդումներ

Ժամ Տեղամաս Ընտրախախտում Արձագանք
20:07 41/6 Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ
Տավուշի մարզի Իջևան համայնքի 41/6 ընտրատեղամասում ընտրող Տաթև Եսայանը հայտնաբերել է, որ իր փոխարեն նույնականացման քարտով ընտրություն է կատարել Ռիտա Մարտիրոսյան անունով անձը: Հանձնաժողովի նախագահը հնարավորություն է տվել Տաթև Եսայանին քվերակել: Փաստի վերաբերյալ արձանագրություն է կազմվել:
18:41 21/15 Ընտրողների փոխադրում և/կամ կուտակումներ տեղամասից դուրս
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի 21/15 տեղամասում նույն անձը օրվա մեջ մի քանի անգամ ընտրողների խմբերի հետ գալիս է տեղամաս և հետ ուղեկցում նրանց։
16:12 41/7 Բազմակի քվեարկություն
Տավուշի մարզի Իջևան քաղաքի 41/7 տեղամասում քվեարկությանը մասնակից կնոջ մոտ հայտնաբերվել է երեք հատ քվեաթերթիկ: Ընտրողը հայտնել է, որ երեք քվեաթերթիկն էլ ստացել է տվյալ պահին քվեաթերթիկ բաժանող հանձնաժողովի անդամից, մինչդեռ հանձնաժողովի անդամը պնդել է, որ կնոջը տվել է միայն մեկ հատ քվեաթերթիկ: Հանձնաժողովի նախագահը թույլատրել է կնոջը քվերակել մեկ քվեաթերթիկով: Փաստը արձանագրվել է տեղամասի գրանցամատյանում և երկու քվեաթերթիկները մարվել են:
16:12 41/7 Կողմնակի անձանց ներկայություն և կուտակումներ տեղամասում
Տեղամասում միաժամանակ գտնվել են 15 -ից ավելի թվով ընտրողներ: Դիտորդի կողմից հանձաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո վերջինս կարգավորեց քվեարկության բնականոն ընթացքը, կուտակումները վերացվեցին:
15:00 41/6 Այլ
Տավուշի մարզի Իջևան քաղաքի 41/6 տեղամասում 6 վստահված անձանցից միայն երկուսն էին հագուստի վրա կրում վստահված անձի հավատարմագրման թերթիկներ: Հանձնաժողովի նախագահի պահանջով խնդիրը լուծվեց:
14:47 41/4 Կողմնակի անձանց ներկայություն տեղամասում
Տավուշի մարզի Իջևան համայնքի 41/4 տեղամասում, ըստ դիտորդի, մշտապես ներկա են կողմնակի անձինք, ովքեր չեն ներկայանում: Դիտորդի տեղեկացմամբ հանձնաժողովի նախագահի պահանջով նշված անձինք դուրս են գալիս տեղամասից, սակայն քիչ անց նորից վերադառնում՝ մնալով տեղամասի ներսում և շրջակայքում: Այս իրավիճակը կրկնվել է մի քանի անգամ, քանի որ կողմնակի անձինք համառորեն չէին ցանկանում հեռանալ տեղամասի տարածքից՝ նման արգելքի մասին տեղյակ չլինլու պատճառաբանությամբ:
13:50 36/1 Բազմակի քվեարկություն
Շիրակի մարզի Անուշավան համայնքի գործող գյուղապետ և թեկնածու Երվանդ Հակոբյանի վստահված անձը՝ Ալիկ Հակոբյանը, ով թեկնածուի որդին է, ցանկանում էր քվերակել ուրիշի անձնագրով՝ Միքայել Դավթյան Ղևոնդի անունով: Հանձնաժողովի անդամն արդեն պատրաստվում էր գրանցել նրան ընտրողների ցուցակում, երբ դիտորդը կանխեց խախտումը: Դիտորդը բանավոր տեղեկացրեց հանձնաժողովի նախագահին, ով վերցրեց անձնագիրը: Դիտորդին հայտնի չէ թե որտեղ է այժմ այդ անձնագիրը: Նշված վստահված անձը շարունակում է գտնվել տեղամասում:
11:36 21/2 Կողմնակի անձանց ներկայություն և կուտակումներ տեղամասում
Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի տեղամասում մշտապես կուտակումներ են։ Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին, ինչից հետո վերջինս ընտրատեղամաս է հրավիրել ոստիկանին մարդկանց կուտակումները կարգավորելու համար։
11:29 41/3 Ընտրողների փոխադրում և/կամ կուտակումներ տեղամասից դուրս
Տավուշի մարզի Իջևան համայնքի 41/3 ընտրատեղամասի մոտ նկատվում են մարդկանց մեծաքանակ կուտակումներ։ Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին, ով վերացրել է խախտումը։
11:07 41/8 Կողմնակի անձանց ներկայություն և կուտակումներ տեղամասում
Տավուշի մարզի Իջևան համայնքի41/8 ընտրատեղամասում կան կուտակումներ։ Արդեն քվեարկած անձինք կրկին գալիս են ընտրատեղամաս։ Հանձնաժողովի նախագահի ձեռնարկած քայլերի արդյունքում իրավիճակը կարգավորվել է։

Առավել հաճախ կրկնվող խախտումներ

Առավել ահազանգերով տեղամասեր

Տեղամաս Հասցե Խախտումների թիվը
41/7 Իջևան, Թիվ 4 միջնակարգ դպրոց, Ղարագյոզյան թիվ 50 3
41/1 Իջևան, Իջևանի ավագ դպրոց, Թատերական փողոց, թիվ 3 2
41/6 Իջևան, Թիվ 3 միջնակարգ դպրոց, Թուխիկյան փողոց թիվ 25 2
41/4 Իջևան, Քաղաքային մշակույթի տուն, Ա. Մելիքբեկյան թիվ 4 1
41/3 Իջևան, Թիվ 1 միջնակարգ դպրոց, Իջևանյան փողոց 8 1
21/15 Արմավիր, Արվեստի դպրոց, Արարատյան 5 1
21/2 Նալբանդյան, Հին մշակույթի տուն, 4-րդ պողոտա, 3-րդ շենք 1
21/2 Արմավիր, թիվ 5 դպրոց, Հանրապետության 29 1
36/1 Անուշավան, Մշակույթի տան շենք 1
41/8 Իջևան, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Ուսանողական թիվ 3 1