«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն

Մարտի 9, 2014

Արարատ, Կոտայք, Լոռի, Շիրակ, Տավուշ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

Վերջին հաղորդումներ

Ժամ Տեղամաս Ընտրախախտում
21:44 16/1 Զորակ Արդյունքների ամփոփման ընթացակարգի խախտում
Վստահված անձինք օգնում են հանձնաժողովի նախագահին . իրենք են հանում տուփից ծրարները և ծրարներից քվեաթերթիկները:
21:26 16/1 Զորակ Արդյունքների ամփոփման ընթացակարգի խախտում
Գրիչի առկայություն հաշվարկի ժամանակ:
19:52 16/1 Նիզամի Ընտրախախտումը գրանցելու պահանջի մերժում
Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է գրանցել ընտրախախտումը գրանցամատյանում:
19:16 16/1 Դարբնիկ Քվեարկության գաղտնիության խախտում
Ընտրողի դուստրը, առանց գրանցվելու, քվեարկել է իր հոր փոխարեն` պատճառաբանելով, որ հայրը տեսողական խնդիրներ ունենալու պատճառով չի կարող կատարել ընտրություն: Հանձնաժողովի նախագահը չի կանխել խախտումը և հրաժարվել է արձանգրել գրանցամատյանում:
19:05 16/1 Զորակ Ընտրախախտումը գրանցելու պահանջի մերժում
Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագարություն կազմել առ այն, որ ընտրողը փորձել է ուրիշի անձնագրով քվեարկել:
18:56 16/1 Նիզամի Հայհոյանք/ճնշում/ահաբեկում/սպառնալիք
Ընտրատեղամասի մոտ կուտակված են ոչ լիազորված անձինք, ովքեր հայհոյել և ահաբեկել են դիտորդ Լալա Ասլիկյանին: Նրանցից ոմանք ներկայացել են որպես ՀՀԿ անդամներ:
18:55 16/1 Նիզամի Ընտրողների փոխադրում և/կամ կուտակումներ տեղամասից դուրս
Տեղամասի մոտ նկատվում են մարդկանց կուտակումներ:
18:22 16/1 Զորակ Հանձնաժողովի անդամների սխալ աշխատանք
Հանձնաժողովի անդամների` ընտրական օրենսգրքով սահմանված ռոտացիոն կարգի խախտում:
18:13 16/1 Դարբնիկ Ընտրողների ուղղորդում կամ անօրինական կերպով օժանդակում
Մի խումբ մարդիկ հավաքվել են տեղամասի շրջակայքում, հետևում են անցուդարձին, դիմում են տեղամաս եկած ընտրողներին՝ տալով ցուցումներ թեկնածուների վերաբերյալ:
17:55 16/1 Դարբնիկ Ընտրողների փոխադրում և/կամ կուտակումներ տեղամասից դուրս
Ընտրողներն ընտրություն կատարելուց հետո հրաժարվում են հեռանալ տեղամասի շրջակայքից՝ առաջացնելով կուտակումներ տեղամասի մուտքի մոտ: Հանձնաժողովի նախագահը նրանց հեռացնելու քայլեր չի ձեռնարկում:

Առավել հաճախ կրկնվող խախտումներ

Առավել ահազանգերով տեղամասեր

Տեղամաս Հասցե Խախտումների թիվը
16/1 Նիզամի, Թիվ 37 միջնակարգ դպրոց, Ա. Եղիազարյանի փող. 10
16/1 Զորակ, Մշակույթի տուն, Տիգրան Մեծի փող. 26 10
16/1 Հայանիստ, Թիվ 6 միջնակարգ դպրոց, Հ. Բժշկյան փող. 8
16/1 Դարբնիկ, Հիմնական դպրոց, Անդրանիկի փող. 1-ին, նրբ.1-ին 5
29/1 Դարպաս, Դպրոցի շենք, 2-րդ փող, 9 շ. 4
25/2 Արտավազ, Միջնակարգ դպրոցի շենք 3
31/1 Մարց, Մշակույթի տուն 2
41/1 Հովք, Մշակույթի տուն, 1-ին փող. 34 շ. 2
16/1 Սայաթ-Նովա, Թիվ 5 միջնակարգ դպրոց, Րաֆֆու փող. 1
35/1 Բասեն, Միջնակարգ դպրոց 1